Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը Հարություն Ուռուտյանի ազատազրկման ժամկետը կրճատեց մեկ տարով


Վերաքննիչ քրեական դատարանը այսօր փոփոխեց նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի նկատմամբ Հյուսիսային քրեական դատարանի սահմանած պատժաչափը` այն 7 տարվա ազատազրկումից դարձնելով 6 տարվա ազատազրկում:

Մարտի 12-ի դատավճռով Հյուսիսային քրեական դատարանը Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով` «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը», եւ 112 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:

Վերաքննիչ դատարանը եւս Ուռուտյանին մեղավոր ճանաչեց նշված երկու հոդվածներով:

Վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Հարություն Ուռուտյանի շահերի պաշտպան Թամար Յայլոյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG