Մատչելիության հղումներ

Վառնայի քաղաքային խորհուրդը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը


Բուլղարական Վառնա քաղաքի խորհուրդը երեկ հռչակագիր է ընդունել, որում դատապարտում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է The Sofia Echo պարբերականը, խորհուրդը նաեւ մայիսի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Վառնայի տեղական Cherno More օրաթերթի փոխանցմամբ` քաղաքային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ իրենց որոշումը կնպաստի ինչպես երկրի մյուս քաղաքների, այնպես էլ բուլղարական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Բուլղարիայի քաղաքներից ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Պլովդիվը, Ռուսեն եւ Բուրգասը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը բուլղարական խորհրդարանում ընդդիմության կողմից բարձրացվել է մի քանի անգամ, որոնցից վերջինը` այս տարվա հունվարի 17-ին: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվում է ներկայացված նախագծերն ընդգրկել օրակարգում` զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG