Մատչելիության հղումներ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը երեկվանից հացադուլ է հայտարարել:

Ինչպես այսօր հաղորդել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը, Պետրոս Մակեյանը, իր համաձայնությամբ, տեղափոխվել է հացադուլ հայտարարածների համար նախատեսված հատուկ խուց, որտեղ գտնվում է մեկ այլ դատապարտյալ:

Խոսնակի վկայությամբ՝ Մակեյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, եւ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Պետրոս Մակեյանի եւ նախագահական ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեջ մեղադրվող այլ անձանց գործով դատավարությունը կշարունակվի մայիսի 27-ին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG