Մատչելիության հղումներ

Ավանակը` բանտում


Ավանակը անսպասելիորեն հարձակվել է երկու տղամարդու վրա` կծել է 63-ամյա Գենարո Վասկեսին եւ սմբակներով հարվածել 52-ամյա Անդրեաս Էրնանդեսին` վնասելով վերջինիս ոտքը:

Ներկայումս «մեղադրյալը» տեղի բանտերից մեկում է: Նրա կալանքի ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես նշում է մեքսիկական ոստիկանության ներկայացուցիչը, կենդանուն ազատ կարձակեն այն ժամանակ, երբ նրա տերը վճարի տուժածների բուժման ծախսերը` 420 դոլար:

Չիապաս նահանգում կենդանի կալանավորելու այս դեպքը միակը չէ: Անցյալ տարի բանտում էր հայտնվել մի ցուլ, որ կերել էր եգիպտացորենը գյուղացիներից մեկի հողամասում, եւ մի շուն, որը կծել էր անցորդին:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG