Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանը մեկ տարով կրճատեց Հուսիկ Բաղդասարյանի ազատազրկման ժամկետը


Վերաքննիչ քրեական դատարանը այսօր փոփոխեց Հուսիկ Բաղդասարյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատժաչափը` այն 3 տարվա ազատազրկումից դարձնելով 2 տարվա ազատազրկում:

Միաժամանակ, ինչպես եւ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը իր մարտի 31-ի դատավճռում, Վերաքննիչ դատարանը Հուսիկ Բաղդասարյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Հուսիկ Բաղդասարյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:

Հուսիկ Բաղդասարյանը նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը Մասիսի տարածաշրջանում:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Բաղդասարյանը գլխավորել է կամավորականների «Մասիս» ջոկատը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG