Մատչելիության հղումներ

Մատենադարանի փոխտնօրենի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով


Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Վճռաբեկ դատարանի խոսնակ Ալինա Ենգոյանը:

Բանուչյանը մեղադրվում է հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նախօրեին Բանուչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես էին եկել Դաշնակցության մի շարք ղեկավարներ, այդ թվում Ազգային ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ինչպես նաեւ արվեստի եւ գիտության բազմաթիվ գործիչներ:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG