Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Անկարա է ժամանել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորած կառավարական պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ խորհրդարանի նախագահ Քոքսալ Թոփթանի հետ:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` հանդիպումների ժամանակ քննարկվելու են տնտեսական ոլորտում թուրք - ադրբեջանական համագործակցության հեռանկարները, այդ թվում Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղի եւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու նախագծերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG