Մատչելիության հղումներ

Վարչապետը կմեկնի Մինսկ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ` ԱՊՀ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստում կքննարկվեն շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման, համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ոլորտում առաջարկությունների եւ ԱՊՀ-ի երկրների պարենային անվտանգության բարձրացման համատեղ համալիր միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 22-ի նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, աշխատավոր-միգրանտների ու նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, մաքսային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության, ֆինանսական, կազմակերպչական հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG