Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու եւ այդ պաշտոնում Սամվել Ֆարմանյանին նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:

Սամվել Ֆարմանյանը 30 տարեկան է: Ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, նույն ֆակուլտետի մագիստրատուրան, սովորել է ԵՊՀ-ի ազգագրության ամբիոնի ասպիրանտուրայում: 2001-2003 թվականներին սովորել է Շվեդիայում` Լունդի համալսարանի արեւելյան եւ հարավարեւելյան ասիական հետազոտությունների կենտրոնում, գերազանցությամբ պաշտպանել մագիստրոսական ատենախոսությունը:

2005-2006 թվականներին աշխատել է որպես արտաքին քաղաքականության հարցերով Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է թե’ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով, որում զբաղեցնում էր 11-րդ տեղը, եւ թե’ մեծամասնական ընտրակարգով, սակայն պատգամավոր չի ընտրվել: Ընտրություններից հետո դուրս է եկել կուսակցությունից:

2007 թվականի դեկտեմբերին ընտրվել է Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) գլխավոր քարտուղար:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG