Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսության առաջարկին չարձագանքեց ո'չ կոալիցիան, ո'չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը


«Ժառան•ություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոալիցիայի մեջ մտնող ուժերի ղեկավարներին հրավիրել էր այսօր երեկոյան քննարկում կազմակերպել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն որեւէ մեկը չարձագանքեց նրա նախաձեռնությանը:

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հասցեագրել իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Արմեն Ռուստամյանին, ինչպես նաեւ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին` առաջարկելով նրանց այսօր երեկոյան հանդիպել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, սակայն նշված ժամին հրավիրվածներից որեւէ մեկը չժամանեց:

«Մեր առաջարկը մեկ օրվա առաջարկ չէ, մենք պատրաստ ենք սպասել մինչեւ քաղաքական ուժերն ընկալեն, որ երկխոսությունը հրամայական է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈւՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG