Մատչելիության հղումներ

Վախճանվել է հայտնի տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը


Երկուշաբթի օրը Երեւանում հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ եւ քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության եւ սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը:

1990-֊ական թվականներին Աղաջանովը գլխավորել է Հայաստանի պետական վիճակագրական վարչությունը եւ աշխատել այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի աշխատակազմում:

«Էդուարդ Աղաջանովն այն տնտեսագետներից է, որը եղել է նոր կառույցների ստեղծման ակունքում: Նա է հիմնադրել եւ նոր մեթոդներ է ներդրել վիճագրական ծառայությունում, եւ այդ հիմնարկում առաջինն է առաջարկել կիրառել հետազոտության նոր մեթոդներ: Մենք ունեցանք լուրջ կորուստ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG