Մատչելիության հղումներ

Մինչեւ 2011 թվականը Ռուսաստանից ստացվող գազի սակագնի փոփոխությունը կհամաձայնեցվի «քայլ առ քայլ»: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: «Գազպրոմ»-ի նախագահը այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, «հաշվի առնելով «Հայռուսգազարդ»-֊ում «Գազպրոմ»֊-ի 72 տոկոս բաժնեմասը, ինչպես նաեւ Հայաստանի սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելիություն»:

Սերժ Սարգսյանը նաեւ փաստել է, որ «իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից մեկն է»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG