Մատչելիության հղումներ

Իսպանիայի պաշտպանության նախարարը տեղափոխվել է հիվանդանոց` ծննդաբերելու


Իսպանիայի պաշտպանության նախարար Կարմե Չակոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պետք է ունենա իր առաջին երեխան:

Մարտի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալիստ վարչապետ Խոսե Սապատերոն կազմավորեց մի կառավարություն, որտեղ գերիշխում են կանայք:

37-ամյա Չակոնի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում միանշանակ չի ընդունվել բանակում:

Չակոնը հղիության ընթացքում այցելել է Լիբանան եւ Աֆղանստան, որտեղ տեղակայված են իսպանացի խաղաղապահները: Մեկնաբանները պնդում են, թե դրանով կին նախարարն ուզում էր ցույց տալ, որ մայրությունը մասնագիտական պարտականությունների կատարմանը չի խանգարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG