Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը կոալիցիայի ղեկավարներին եւ Լեւոն Տեր֊-Պետրոսյանին հրավիրում է քննարկման


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «հրատապ քննարկման» է հրավիրել իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին, Արմեն Ռուստամյանին եւ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին:

«Հայաստանի վտանգված հեղինակությունը, նրա ժողովրդավարական առաջատար ապագան, նրա յուրաքանչյուր քաղաքացու ազատությունն ու արժանապատվությունն ապահովելու հրամայականից ելնելով՝ պատիվ ունեմ ձեզ հրավիրելու ուշացած, բայց դեռ հրատապ քննարկման»,֊ - նշվում է Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօր տարածած նամակում:

«Ժառանգություն» կուսակցության նախագահն առաջարկում է քննարկումը կազմակերպել վաղը երեկոյան Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG