Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը եւ Հեղինե Բիշարյանը՝ Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»֊-ի խմբակցությունների ղեկավարներ


Նախագահության նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը դարձել է Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար, իսկ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն այժմ գլխավորելու է խմբակցությունը: Այդ մասին այսօր բացված հերթական քառօրյա նիստում հայտնել է խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Հեղինե Բիշարյանը խմբակցության ղեկավար է դարձել այն բանից հետո, երբ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Խմբակցության քարտուղար է դարձել Խաչիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Դաշնակցություն խմբակցության նախկին ղեկավար Հրայր Կարապետյանին, ապա ենթադրվում է, որ նա կառաջադրվի խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու: Ամենայն հավանականությամբ, քվեարկությունը կկայանա այս քառօրյա նիստի ընթացքում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG