Մատչելիության հղումներ

Չինաստանում եռօրյա սուգ է հայտարարվել


Այսօրվանից Չինաստանում հայտարարվել է եռօրյա սուգ մայիսի 12-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Չինաստանի ժողովրդական հանրապետության Պետխորհրդի որոշմամբ, մայիսի 19-21-ին ամբողջ երկրում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս կիջեցվեն ՉԺՀ-ի պետական դրոշները:

Այսօր տեղական ժամանակով ժամը 14:28-ին` երկրաշարժից ուղիղ մեկ շաբաթ անց, հայտարարվել է լռության երեք րոպե:

Ավերիչ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Սիչուան նահանգում էր, անցած կիրակի օրվա տվյալներով, տարել է ավելի քան 32 հազար մարդկային կյանք: Իշխանությունները, սակայն, չեն բացառում, որ զոհերի թիվը անցնի 50 հազարից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG