Մատչելիության հղումներ

logo-print

ՎիվաՍելը հռչակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր


ՎիվաՍելը հռչակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու «ՄՏՍ» ընկերության դուստր ձեռնարկություն ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հանձնառու մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր օրակարգին` ՎիվաՍելը հոգ է տանում Հայաստանում ամենաշատ ժողովրդականություն վայելող մարզաձեւի` ֆուտբոլի, տարածմանն ու զարգացմանը: Սա է այն գլխավոր գործոնը, որը ՎիվաՍելին մղում է աջակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային», - ասված է ՎիվաՍելից ստացված հաղորդագրությունում: - «Ընկերությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել այն բոլոր միջոցառումներին ու ծրագրերին, որոնց նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող երկիր»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG