Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալայի հետ քննարկել է նավթի բարձր գները:

Բուշը, ով Սաուդյան Արաբիա է ժամանել Իսրայելից, հորդորել է թագավորին զսպել նավթի ռեկորդային գները: Սաուդյան Արաբիան հում նավթի խոշորագույն արդյունահանողն է աշխարհում:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Իրանին, որը, կողմերի կարծիքով, տարածաշրջանում ամենամեծ վտանգ ներկայացնող երկիրն է:

Բուշն այս տարի երկրորդ անգամն է այցելում Սաուդյան Արաբիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG