Մատչելիության հղումներ

«Բջնի»֊-ի տնօրենի կալանքը երկարաձգվեց եւս երկու ամսով


Երեւանի Կենտրոն եւ Նորք-֊Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս երկու ամսով երկարաձգեց «Բջնի» ընկերության տնօրեն Սայաթ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հովհաննիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը:

Ազգային ժողովի պատգամավոր, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով ներկայումս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» ընկերության տնօրենը մեղադրվում է ֆինանսական չարաշահումների մեջ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG