Մատչելիության հղումներ

logo-print
Գերմանիան 74 միլիոն եվրոյի արտոնյալ վարկ է տրամադրում Հայաստանի կառավարությունը: Այսօր համապատասխան համաձայնագիր են ստորագրել Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը:

Գումարը ծախսվելու է Հայաստան-Վրաստան էլեկտահաղորդման գծի կառուցման, Գյումրիի երկու բարձրավոլտ էլեկտրակայանի, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման, ինչպես նաեւ ջրամատակարարման բարելավման, տուբերկուլյոզի դեմ պայքարի եւ այլ նպատակներով:

Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության վկայությամբ՝ Գերմանիայի կառավարությունը վարկը տրամադրում է արտոնյալ պայմաններով՝ 40 տարի մարման ժամկետով, 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 10 տարի մարման արտոնյալ ժամկետով:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG