Մատչելիության հղումներ

Անվտանգության ծառայությունը ձերբակալել է դասախոսին՝ կաշառակերության մեղադրանքով


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Կարլեն Մատինյանին՝ կաշառակերության մեղադրանքով:

Ինչպես այսօր հաղորդել է անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, երեկ «ամբիոնի վարիչի աշխատասենյակում 500 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Կարլեն Մատինյանը»:

Ըստ նույն հաղորդագրության՝ «խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է նույն օրը 7 ուսանողներից կաշառք ստացված տարբեր չափերի գումարներով ծրարներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2 հազար դոլար եւ 610 հազար դրամ: 4 այլ ուսանողներ եւս բացատրություններ են տվել, որ Մատինյանն իրենցից էլ է շորթել կաշառք՝ յուրաքանչյուրից 500 դոլարի սահմաններում»:

Անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG