Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդները մեկնել են Կարս


Այսօր առավոտյան Կարս են մեկնել 20 հայ երիտասարդներ` մասնակցելու «Երիտասարդության դերը սոցիալական աշխատանքներում» ծրագրին:

Հայաստանյան կողմից ծրագրի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, որի նախագահ Լիլիթ Ասատրյանը գլխավորում է Կարս մեկնած խումբը:

Ասոցիացիայի հաղորդագրության համաձայն` ծրագրի նպատակն է Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների շրջանում մեղմել գոյություն ունեցող կարծրատիպերը, հնարավորություն տալ ծանոթանալ երկու երկրների մշակույթներին:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաեւ աշխատանքային քննարկում հաղորդակցության, երկխոսության եւ խաղաղության թեմաներով, ինչպես նաեւ նախատեսվում է այցելություն Անի:

Խումբը Երեւան կվերադառնա մայիսի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG