Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսան՝ Ռախաթ Ալիեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում վկայություն է տալու Նազարբաեւի դեմ:

Նա ցանկություն է հայտնել հայտարարություն անել այն մասին, որ իր նախկին աները ամերիկացի գործարարներից կաշառք է վերցրել Ղազախստանում նավթային բնագավառում շահավետ պայմանագրերի դիմաց:

Ռախաթ Ալիեը ներկայումս բնակվում է Ավստրիայում: Նա Ղազախստանում հեռակա կարգով արդեն երկու անգամ դատապարտվել է տարբեր պատժաչափերի` ֆինանսական զեղծարարությունների եւ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքներով:

Ռախաթ Ալիեւը պնդում է, թե Նուրսուլթան Նազարբաեւն այդ դատավարությունների միջոցով ցանկանում է վարկաբեկել իրեն:

Միացյալ Նահանգներում շուրջ տասը տարի առաջ Ղազախստանում հայտնի դարձած կոռուպցիոն սկանդալն անվանել են "Ղազախգեյթ":

Ռախաթ Ալիեւի նախկին կինը Նազարբաեւի ավագ դուստր Դարիգա Նազարբաեւան է: Ժամանակին Դարիգան ակտիվ դերակատարություն է ունեցել Ղազախստանի քաղաքական կյանքում, սակայն վերջին շրջանում հայտնվել է ստվերում:


Արմեն Քոլոյան, Պրահա

(Լուսանկարում` Նուրսուլթան Նազարբաեւ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG