Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Նախագահները կհանդիպեն հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում»


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցով առաջին անգամ կբանակցեն հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները այն առաջարկների հիման վրա, որոնք արվել են Մինսկի խմբի կողմից Մադրիդում», - ասել է արտգործնախարարը:

«Հույս ունենանք, որ այս հանդիպումը նոր դռներ կբացի թե բանակցությունների շարունակման, թե գործընթացի շարունակման համար», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG