Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշամեդալ` Ադրբեջանի առաջին տիկնոջը


Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արծաթե հուշամեդալի: Պարգեւը այսօր Բաքվում նրան է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուրան:


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Կոիշիրո Մացուրան Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային խորհրդաժողովին` նվիրված Եվրոպայում գրագիտության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG