Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Հարությունյանը կարող է պատգամավոր դառնալ


«Բարգավաճ Հայաստան»֊-ի պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում գրած պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարան կգա Ռուբեն Հարությունյանը` եթե Հովհաննիսյանն իր հրաժարականի դիմումը հետ չվերցնի մինչեւ մայիսի 20֊-ը: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության համամասնական ընտրացուցակում եղած հաջորդ երկու թեկնածուները՝ Օֆելյա Պետրոսյանը եւ Գագիկ Սանթրոսյանը, ինքնաբացարկ են հայտնել:

«Այնպես որ, խորհրդարան կգա ցուցակով հաջորդը՝ Աբովյանի բուժկենտրոնի տնօրեն Ռուբեն Հարությունյանը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հերքելով նաեւ մամուլում ավելի վաղ հրապարակված տեղեկությունները, թե պատգամավորական այդ տեղը զբաղեցնելու է նախկին պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ, նախկին հանրապետական Ռուբեն Գեւորգյանը:

«Մինչեւ Ռուբեն Գեւորգյանը, որը ցուցակում 38-֊րդն է, դեռեւս երեք թեկնածու կա»,֊ - փաստեց Նաիրա Զոհրաբյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG