Մատչելիության հղումներ

Արտաշես Ավոյանը՝ Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության անդամ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամի ազատված տեղը կհամալրի նշված խմբակցության անդամ Արտաշես Ավոյանը:

Պատվիրակության կազմում «Օրինաց երկիր»֊-ի ներկայացուցչի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Մհեր Շահգելդյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար:

Պատվիրակության կազմում ընդգրկվելով՝ Արտաշես Ավոյանը կընդգրկվի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի ձեւավորած աշխատանքային խմբում, որն զբաղվում է ԵԽԽՎ-֊ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կատարման քայլեր մշակելով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG