Մատչելիության հղումներ

logo-print

Էդուարդ Թոփչյան. «Մշակութային հեռուստաալիք չպետք է ներխուժեն մեր «աստղերն» ու «աստղիկները»


«Արձագանք» ռադիոկայանի ղեկավար Արտավազդ Բայաթյանը այսօր լրագրողներին հաղորդեց իր կարծիքը. - «Մշակութային ալիք ունենալն արդեն նշանակում է մեկ քայլ առաջ, իմ կարծիքով, այդ ալիքով չպետք է ցուցադրվի գովազդ, քաղաքական հաղորդումներ, ինչպես նաեւ` այն պետք է փակ լինի հայկական փոփ երաժշտության համար»:

Նրա համոզմամբ, այս ալիքը առաջին հերթին պետք է աջակցի երիտասարդ արվեստագետներին, ովքեր ունեն հետաքրքիր աշխատանքներ եւ մտքեր:

Իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի խոսքով, այդ ալիքով պետք է ցուցադրվի միայն բարձրարժեք արվեստ:

Նա նաեւ ավելացրեց, որ այս ալիքը պետք է «պաշտպանիչ դեր կատարի՝ բոլոր արվեստասեր մարդկանց համար»:

«Երբ բոլոր ալիքները ողողված են բոլոր այն «աստղիկների» տեսահոլովակներով, որոնց անունները հիմնականում վերջանում են
«ո»-երով կամ «ե»-երով, մենք կկարողանանք զերծ մնալ այդ ամենից` սեղմելով մշակութային ալիքի կոճակը», - հավելեց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG