Մատչելիության հղումներ

Էդիկ Խաչատրյանը պայմանականորեն դատապարտվեց 3 տարվա ազատազրկման


Հյուսիսային քրեական դատարանը երեկ Էդիկ Խաչատրյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ, դատարանը Խաչատրյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Ըստ Էդիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի` նա 2007 թվականի հոկտեմբերից մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը Հրազդան քաղաքի «Վանատուր» ռեստորանի ձկնաբուծարանի պահեստում ապօրինի կերպով պահել էր համալիրի տնօրեն, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործով ներկայումս կալանքի տակ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին պատկանող ռազմամթերքը, իսկ մարտի 8-ին ռազմամթերքով լի արկղերը ջրասույզ էր արել պահեստի հարեւանությամբ գտնվող լճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG