Մատչելիության հղումներ

Բուշը ժամանեց Իսրայել


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ժամանել է Իսրայել, որտեղ մասնակցելու է հրեական պետության ստեղծման 60-ամյակի տոնակատարություններին:

«Հպարտ եմ վերահաստատելու մեր ժողովուրդների բարեկամությունը», - հայտարարել է Բուշը Թել Ավիվի միջազգային օդակայանում:

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը, որը դիմավորել է Բուշին, ասել է, որ Իսրայելի դաշինքը ԱՄՆ-ի հետ՝ հրեական պետության անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկն է:

Այցելության ընթացքում Բուշը նաեւ հորդորելու է Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարներին խաղաղության համաձայնագիր կնքել մինչեւ իր նախագահական լիազորությունների ավարտը՝ 2009 թվականի հունվարը:

Իսրայելից Բուշը կմեկնի Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG