Մատչելիության հղումներ

Արսեն Բաբայան. «Հացադուլ հայտարարած կալանավոր չկա»


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանի կալանավայրերում հացադուլ հայտարարած որեւէ անձ չկա:

Նախօրեին տեղեկություներ էին ստացվել, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Հարություն Ուռուտյանը հացադուլ է հայտարարել:

Հարություն Ուռուտյանը Հյուսիսային դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացները խոչընդոտելու եւ դիտավորությամբ մեկ ուրիշին առողջությանը վնաս պատճառելու համար:

Արսեն Բաբայանի վկայությամբ՝ Ուռուտյանը տեղափոխվելու է Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկը, քանզի նրա դատավճիռը բողոքարկվել է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է Վերաքննիչ դատարանը քննելու Ուռուտյանի հայցը:


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG