Մատչելիության հղումներ

Մասնավոր բուհերը հավատարմագրվում են


Կրթության եւ գիտության նախարարության «Լիցենզավորման եւ հավատագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանը այսօր տեղեկացրեց, որ մասնավոր բուհը հավատարմագրվելու համար պետք է ունենա համապատասխան պայմաններ` շենք, նյութատեխնիկական բազա, դասախոսական համապատասխան կազմ եւ այլն:

«Այնուհետեւ որեւէ անկախ կազմակերպություն իրականացնում է հատուկ փորձաքննություն, եւ եթե այն հաջողությամբ է պսակվում եւ ուսանողների 60 տոկոսը 2 տարի քննությունների ժամանակ դրական գնահատական է ստանում, բուհը, նախարարի հրամանով, հավատարմագրվում է»,- ավելացրեց նա:

Այսօր հավատարմագրված է 36 բուհ:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի համոզմամբ, այսօր մասնավոր բուհերը չեն զիջում պետականներին, միայն դիպլոմի տարբերություն կա, իրենց առաջարկած մասնագիտություններն էլ մեծ պահանջարկ ունեն, սակայն, ըստ նրա, շատ մեծ խնդիր կա գործատուների հետ:

«Նրանք չեն վստահում մեր պատրաստած կադրերին», - փաստեց նա:

Գործատուների հանրապետական միության տնօրեն Գագիկ Մակարյանի կարծիքով, կրթության մասին օրենքը բավական հեռու է կատարյալ լինելուց. - «Նախարարությունը հետեւողական չէ, համապատասխան ստուգումներ չի իրականացնում»:

Իսկ Հյուսիսային համալսարանի ռեկտորի պնդմամբ՝ մեր պետական բուհերը չեն գործում օրենքի շրջանակներում, քանի որ դրանք էլ պարտադիր պետք է հավատարմագրվեն:

«Մի կետով օրենքը նախատեսում է պետական բուհերի հավատարմագրում, իսկ մյուս կետով էլ առանց դրա ճանաչում նրանց կողմից տրված պետական դիպլոմը», - ասաց Մհեր Մակիչյանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG