Մատչելիության հղումներ

Թեղուտի պոչամաբարը` քիմիական ռումբ


350 հեկտար անտառի հատում, կենդանական ու բուսական աշխարհին հասցվող անդառնալի վնաս, վնասակար թափոների Երեւանյան լճից էլ մեծ կուտակումներ, հողերի ամայացում… բնապահպանների պնդմամբ` այսպիսի արդյունք է տալու Թեղուտի հանքերի շահագործումը: 3 հեկտար անտառ, բնապահպանների վկայությամբ, արդեն հատվել է:

Բնապահպանների ահազաներին կառավարությունը հակադրում է տնտեսական օգուտը, պետական բյուջե մուտքագրվող գումարներն ու տեղում աշխատատեղերի բացումը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այս օգուտներին խիստ վերապահումով են մոտենում՝ հանքերը միայն 20 տարի են շահագործվելու, իսկ դրանց վնասը Հայաստանը զգալու է շատ երկար:

«Աշխատատեղեր կարելի է բացել նաեւ տուրիզմին կամ գյուղատնտեսությանը զարկ տալով, դրանք նույնպես տնտեսության գերակա ճյուղեր են հայտարարված, մանավանդ որ Թեղուտը ունի ե’ւ հրաշալի բնություն, ե’ւ լավ հող: Դրանք կարող են 20 տարվա ընթացքում անդառնալիորեն ոչնչանալ, իսկ օգուտը խիստ հարաբերական է, բյուջե մտնող գումարը պարզապես ծիծաղելի է՝ այն վնասների համեմատությամբ, որ կրելու է ոչ միայն Թեղուտը, այլ ողջ Հայաստանը», - ասում է Զարուհի Փոստանջյանը:

Թեեւ կառավարութունը որոշումն արդեն ընդունել է, Զարուհի Փոստանջյանի խոսքերով` «որոշումները կարելի է փոխել»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG