Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի բանաձեւի կապակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները ներկայացվել են նախագահին


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները երկուշաբթի երեկոյան ներկայացվել են նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի լրատվական վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը:

Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Խմբում ընդգրկված են արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահները, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG