Մատչելիության հղումներ

Բորիս Գրիզլով. «Ռուսաստանը ամեն ինչ անում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման պայմաններ ստեղծելու համար»


Լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից մեկը` Ռուսաստանը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հաջող լուծման իրական պայմաններ ստեղծելու համար: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ Գրիզլովը հույս է հայտնել, որ «Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը իրական հնարավորություններ կստեղծի հետագայում բանակցային գործընթացի հաջող շարունակման համար»:

«Նովոստի-Ազերբայջան» գործակալության վկայությամբ` Ասադովը, իր հերթին, հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կուժեղացնի միջոցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաջող լուծման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG