Մատչելիության հղումներ

Արթուր Ռասի-֊զադե. «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ անլուծելի խնդիր չկա»


Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-֊զադեն այսօր հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ անլուծելի խնդիր չունի եւ երկու պետությունների հարաբերությունները ամենաբարձր մակարդակին են:

«Չեմ տեսնում որեւէ նույնիսկ փոքր խնդիր, որը անհնար լինի լուծել»,֊ - ասել է վարչապետը Բաքվում Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ:

Նա փաստել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է, չնայած Ադրբեջանը 2007 թվականին հրաժարվել է ռուսաստանյան գազից, որի համար տարեկան մուծում էր մոտ կես միլիարդ դոլար:

Վարչապետը միանգամայն իրատեսական է համարել երկու պետությունների ղեկավարների նախանշած նպատակը՝ 2008 թվականին ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 2 միլիարդ դոլարի:

Միաժամանակ, Գրիզլովը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է մինչեւ 2010 թվականը Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 4 միլիարդ դոլարի:

«Նովոստի-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` Ասադովը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը եւ նշել, որ այն ներկայումս կազմում է 1.5 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG