Մատչելիության հղումներ

Դատախազությունը կաշառք ստանալու մեղադրանքով քրեական գործ է հարուցել Երեւանի համայնքներից մեկի դատախազի օգնականի նկատմամբ


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ֊-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով:

Հակոբ Սիմոնյանը մեղադրվում է նրանում, որ խոսք է տվել 12 հազար դոլարի դիմաց դադարեցնել զորակոչից խուսափելու համար Ալեքսանդր Կարապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը:

Դատախազի օգնականը, ըստ գլխավոր դատախազի խոսնակի հաղորդագրության, «իր աշխատասենյակում ստացել է 8 հազար դոլար՝ մնացածը գործն ավարտելուց հետո ստանալու պայմանով, սակայն հետագայում չկատարելով խոստումը, գումարը չի վերադարձրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG