Մատչելիության հղումներ

logo-print

Կարապետ Ռուբինյանն ազատ է արձակվել


Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, որը մեղադրվում է պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, ազատ է արձակվել:

Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը, գլխավոր դատախազի գրավոր ցուցումով փոխվել է հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ:

Խոսնակի վկայությամբ՝ դատախազի ցուցումը հիմնված է այն բանի վրա, որ Ռուբինյանի հետ քննչական հիմնական գործողությունները կատարված են, եւ նրան անազատության մեջ պահելն այլեւս նպատակահարմար չէ: Բացի այդ, դատախազը համոզված է, որ նա քննությունից չի թաքնվի եւ չի խոչընդոտի նախաքննական մարմնի աշխատանքը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբինյանը կարծիք հայտնեց, որ իրեն ներկայացված մեղադրանքը «շինծու» է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG