Մատչելիության հղումներ

logo-print

«Հագուստի նորաձեւություն 2008» ուսանողական ցուցադրություն


Քոլեջի դասախոս, ցուցադրության գեղարվեստական ղեկավար Աստղիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր ներկայացվել է 200 մոդել, իսկ հագուստը ցուցադրել են քոլեջի 150 ուսանողներ: Հանդիսատեսի դատին ներկայացվել են երեկոյան, սպորտային, ամենօրյա հագուստ, ինչպես նաեւ ազգային տարազներ ու հարսանյաց զգեստներ:

Աստղիկ Սարգսյանի խոսքով, ցուցադրությունը ունի եւս մեկ կարեւոր նպատակ` հրավիրել գործատուների, նորաձեւության տների ներկայացուցիչների, որպեսզի ուսանողները կարողանան նաեւ աշխատանք գտնել:

«Սկիզբը լավ է դրված, քանի որ անցյալ տարի աշխատանքով ենք ապահովել 35 ուսանողի», - հավելեց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG