Մատչելիության հղումներ

logo-print

Հայ-ադրբեջանական սահմանում վիրավորվել է հայկական Բաղանիս գյուղի մի բնակիչ


Այսօր առավոտյան` ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը, ինչի հետեւանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, 51-ամյա հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը, հայկական զինված ուժերը կարողացել են Ավագյանին կրակի գոտուց դուրս բերել միայն ժամը 12:40-ի սահմաններում:

Ավագյանը տեղափոխվել է Իջեւանի քաղաքային հիվանդանոց, որտեղ եւ վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG