Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի իշխանությունները շտապում են օգնություն տրամադրել փոթորկից տուժած տարածքներին


Միացյալ Նահանգների իշխանությունները երկուշաբթի օրվանից արդեն օգնություն են տրամադրում Միսուրի, Օկլահոմա եւ Ջորջիա նահանգներում միմյանց հաջորդած փոթորիկներից տուժածներին:

Ինչպես փոխանցում է «Ֆրանսպրես» գործակալությունը, փոթորիկների արդյունքում 14 մարդ մահացել է Միսուրի նահանգում, 7-ը` Օկլահոմայում, եւ 2-ը` Ջորջիայում: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Ուժ•շգին քամիները վնասել են հազարավոր տներ, դրանց տերերը այժմ բնակվում են ամերիկյան Կարմիր Խաչի տրամադրած ժամանակավոր կացարաններում:

«Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր զոհվել են, եւ զոհվածների ընտանիքների համար», - ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը` հավելելով. - «Ֆեդերալ կառավարությունը ամեն բան կանի` օգնությունն ապահովելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG