Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ կեսօրին Հաղթանակի զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելու այցելեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Նրան ուղեկցում էին Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Անմար կրակի մոտ Տեր-Պետրոսյանը զրուցեց վետերանների հետ, շնորհավորեց նրանց Հաղթանակի օրվա առիթով:

Ընդդիմության աջակիցները, որոնք ուղեկցում էին Տեր-Պետրոսյանին, ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Լեւոն, նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան»:

Ընդդիմության առաջնորդները այցը Հաղթանակի զբոսայգի համընկավ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների` այդտեղից հեռանալու հետ, սակայն դեռ առ դեմ նրանք չհանդիպեցին:

Եռաբլուր պանթեոն ընդդիմության առաջնորդները այցելել էին մայիսի 8-ին:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG