Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հարցի լուծման համար կա ցանկություն եւ կամք»


Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ատգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, որ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության գրասենյակում իր եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել:

«Մենք՝ նախարարներս, ներկայացնում ենք մեր երկրների տեսակետները: Նախ եւ առաջ հարկ է նշել, որ հարցի լուծման համար կա ցանկություն եւ կամք: Մենք հարեւան երկրներ ենք եւ այդ իրողությունից չենք փախչի: Այս հանդիպումներն անհրաժեշտ են հիմնախնդրի լուծման ուղիներ որոնելու համար», - ասել է Մամեդյարովը:

Նա ասել է նաեւ, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպելու խնդիրն այս պահին քննարկման փուլում է:

«Այդ հանդիպման վերաբերյալ կամ մի քանի տարբերակ: Սակայն որոշումը պետք է նախագահներն ընդունեն: Այն կախված կլինի զեկուցումներից, որոնք մենք կներկայացնենք պետության ղեկավարներին: ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն, ինչպես նաեւ նախագահների հանդիպումը կախված կլինեն այն բանից, թե ինչպես նախագահները կարձագանքեն այս խորհրդակցություններին: Եթե նրանք նպատակահարմար գտնեն Սանկտ Պետերբուրգի հավաքից առաջ ԱԳ նախարարների բանակցությունները, ապա դրանք տեղի կունենան», - ասել է Մամեդյարովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG