Մատչելիության հղումներ

Հարություն Մկրտչյանը պայմանականորեն դատապարտվել է 3 տարվա ազատազրկման


Երեւանի քրեական դատարանն այսօր Հարություն Մկրտչյանին պայմանականորեն դատապարտեց 3 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների համար:

Նրա նկատմամբ 3 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանվել:

Ինչպես հաղորդում է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, Հարություն Մկրտչյանը մեղադրվում էր այն բանում, որ մարտի 1-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հայհոյել է ոստիկաններին, նրանց ուղղությամբ նետել քարեր, դատարկ շշեր եւ ոտքերով հարվածել նրանց վահաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG