Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը թողնվեց ուժի մեջ


Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ուժի մեջ թողեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ջհանգիրյանը մեղադրվում է «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու», ինչպես նաեւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը փետրվարին ելույթ ունեցավ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքներից մեկում, ինչից հետո ազատվեց զբաղեցրած պայտոնից եւ ձերբակալվեց:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG