Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:

Մինչեւ նշանակումը 33-ամյա Արմեն Դանիելյանը Ազգային ժողովի պատգամավոր էր, ընտրվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով:

Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանի նշանակմամբ թափուր մնացող պատգամավորական մանդատը կուսակցությունը որոշել է փոխանցել Հանրապետականի նախընտրական ցուցակից Սուքիաս Ավետիսյանին: Վերջինս Գյումրիից է եւ Ազգային Ժողովի նախորդ երեք գումարումների պատգամավոր է եղել:

Արմեն Դանիելյանը արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եղբորորդին է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG