Մատչելիության հղումներ

Դատախազությունը հերքում է վերջին օրերին կատարված զանգվածային ձերբակալությունների մասին լուրերը


Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքել է հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջին օրերին կատարված զանգվածային ձերբակալությունների մասին տեղեկությունները:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն, վերջին 10 օրերի ընթացքում ձերբակալվել է երկու անձ. զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է Էդվարդ Աշուղյանը, ում օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մայիսի 5-ին իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Աղայանը: «Երկուսն էլ հարցաքննվել են քրեադատավարական նորմերի պահպանմամբ, եւ ձերբակալության հիմքերը բխել են քրեական գործի հանգամանքներից: Օրենքով նախատեսված կարգով ապահովվել է նրանց օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունը», - վստահեցնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվում են տարբեր անձինք? վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակում՝ այդ թվում անկարգությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների, 10 զոհերի մահվան պատճառները, կատարված հրկիզումների, գողությունների հանգամանքները, ինչպեu նաեւ կաuկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, արդարացնող, նրանց պատաuխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG