Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Թեկնածությանը կողմ են քվեարկել 392, դեմ` 56 խորհրդարանականներ:

Պուտինին կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր երկրի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` երեկ կայացած պաշտոնակալության արարողությունից քիչ անց:

Ռուսաստանցի վերլուծաբանների կարծիքով` վարչապետի պաշտոնում Պուտինը հիմնականում կարգավորելու է ներքաղաքական զարգացումները: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ վերջին շաբաթներին կառավարության լիազոությունները զգալիորեն ընդարձակվել են: Տեղեկություններ կան, որ այսուհետեւ նահանգապետները պետք է հաշվետու լինեն կառավարության ղեկավարին, այլ ոչ թե նախագահին:

Ամերիկյան Heritage հիմնադրամի մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Եվգենի Վոլկը նախօրեին հայտնել էր, որ Պուտինն արդեն իսկ կադրային մի շարք փոփոխություններ է իրականացրել կառավարության աշխատակազմում. կառավարություն են տեղափոխվել նախկին նախագահի իմիջմեյքերները, հանրային կապերի պատասխանատուները, հրապարակային ելույթները կազմող պատասխանատու մի շարք աշխատակիցներ: Վոլկի կարծիքով` Պուտինի թիմի ազդեցիկ ներկայացուցիչների հոսքը Կրեմլից կառավարություն կշարունակվի նաեւ առաջիկայում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG