Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արմեն Մովսիսյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ», եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն` Մովսիսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա, 2008 թվականի մարտի 1-ի ժամը 11-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակահատվածում լինելով Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում եւ գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, հայհոյանքներ է տվել նշված վայրում հասարակական կարգի պահպանության գծով ծառայություն իրականացնող ոստիկաններին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, փորձել հարձակվել նրանց վրա, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ պատրաստել բարիկադներ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG