Մատչելիության հղումներ

«Հայռուսգազարդ»-ի ներդրումային ծրագրում լրացուցիչ աշխատանքների ծավալը կավելացվի մոտ 5 միլիարդ դրամով


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր համաձայնություն է տվել «Հայռուսգազարդ»-ի 2008-2010 թվականների ներդրումային ծրագրում ընկերության առաջարկած փոփոխություններին: Ըստ այդմ` ներդրումային ծրագրում լրացուցիչ աշխատանքների ծավալը կավելացվի 4.991 միլիարդ դրամով, ինչը, ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, հնարավորություն կտա բարձրացնել գազամատակարարման որակը, խուսափել ճնշման տատանումներից եւ ռեժիմային այլ խախտումներից:

Ելնելով 2007-2008 թվականների աննախադեպ ցուրտ ձմռան ընթացքում մատակարարվող բնական գազի ճնշման մեծության արձանագրված փաստերից, մատակարարման համապատասխան ռեժիմների ապահովման անհրաժեշտությունից, «Հայռուսգազարդ»-ը ներդրումային ծրագրում առաջարկել է հետեւյալ փոփոխությունները. համապատասխան բարձր եւ միջին ճնշման գազատարերով Երեւան քաղաքում կառուցել նոր` 4-րդ գազաբաշխիչ կայանը, ինչպես նաեւ իրականացնել գոյություն ունեցող գազաբաշխման ցանցի վերատեղադրման եւ վերականգնման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG